Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Էլչեին»: Հյուրերի միակ գոլը խփեց Լիորենտեն:
Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 76 միավորով և հնգական միավորով առաջ է «Ռեալից» ու «Բարսելոնայից», սակայն վերջիններս այս տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել: