«Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն կնշանակվի Խավի Բուդոն, ով մեծ դեր է ունեցել Ժուան Լապորտայի նախընտրական արշավում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Բուդոն թենիսի հայտնի մարզիչ է: Կատալոնյան ակումբում նա պատասխանատու կլինի պրոֆեսիոնալ մարզիկների, ակադեմիայի և կանանց թիմի համար:
Հիշեցնենք, որ Լապորտան հաղթեց Բարսելոնայի նախագահական ընտրություններում մարտի 7-ին:























































