«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ խաղում ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Ֆրանսիացին խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները ՝ արդյունավետ խաղալով ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: