«Նյուքասլի» ու «Բլեքբերնի» նախկին հարձակվող Ալան Շիրերը կազմել է Պրեմիեր լիգայի պատմության 10 ամենանշանավոր ֆուտբոլիստների իր ցուցակը:
Ցուցակում ընդգրկված են Ֆաուստինո Ասպրիլան («Նյուքասլ»), Դեյվիդ Ժինոլան («Նյուքասլ», «Տոտենհեմ»), Քրիս Ուոդլը («Նյուքասլ», «Տոտենհեմ», «Շեֆիլդ»), Մարիո Բալոտելին («Մանչեսթեր Սիթի»), Ջեյ-Ջեյ Օկոչան («Բոլթոն»), Պաոլո Դի Կանիոն («Վեսթ Հեմ»), Օլե Գունար Սուլշերը («Յունայթեդ»), Պոլ Գասկոյնը («Նյուքասլ», «Տոտենհեմ») և Մեթ Լե Տիսիեն («Սաութհեմփթոն»):
Շիրերը առաջին տեղում նշել է «Լիդսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Էրիկ Կանտոնային: