«Սլավիայի» ու Սենեգալի հարձակվող Աբդուլլահ Սիման կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է sport.es-ը:
Ըստ աղբյուրի ՝ 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում սենեգալցի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում խփել է 19 գոլ:
Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց պաշտպան Էրիկ Բայիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: