Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը Sports True-ին ասել է, թե ինչու են հայ ֆուտբոլիստներն ու մարզիչներն այդքան շատ ղազախական ֆուտբոլում։
«Հավանաբար ֆինանսների պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ այդ առումով Ղազախստանում ավելի լավ է, քան Հայաստանում: Անգամ եվրոպական երկրներում այնքան չեն վճարում, որքան Ղազախստանում: Շատ խաղացողներ գալիս են այստեղ ՝ լրացուցիչ գումար վաստակելու համար:
Այնուամենայնիվ, այստեղ եկող բարձրակարգ լեգեոներները կարող են օգնել ղազախական ֆուտբոլի զարգացմանը: Եվ աշխատավարձի առավելագույն շեմի սահմանափակման ժամանակ բարձրորակ լեգեոներները նման փողի համար Ղազախստան չեն գա:
Առաջին հերթին՝ ենթակառուցվածքների պատճառով. շատ քաղաքներում դրանք անմխիթար վիճակում են։ Հայաստանում մենք նման ֆինանսավորում չունենք, բայց ունենք մարզաբազաներ, լավ մարզադաշտեր, ակադեմիաներ են կառուցվում: Իսկ Ղազախստանում արհեստական դաշտերը նույնիսկ կարող էին շատ ավելի լավը լինել: Դեռ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է խաղալ արհեստական խոտածածկի վրա: Ես չեմ սիրում այդպիսի խաղադաշտերում խաղալ»,- ասել է Հովհաննիսյանը: