Անգլիայի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի շրջանակում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ասթոն Վիլլային»:
Առաջին րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ ՄքԳինը: 21 րոպե անց Ֆոդենը խփեց պատասխան գնդակը, իսկ առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Ռոդրին առաջ մղեց «քաղաքաբնակներին»: 4 րոպե անց Սթոունզն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ խաղակեսի մեկնարկում թիմերի կազմերը հավասարվեցին: 3 րոպեի ընթացքում Քեշը 2 դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
Հետագայում գոլեր չգրանցվեցին ու «Սիթին» 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ:
Այս հաղթանակից հետո «Սիթին» 77 միավորով առաջինն է, իսկ «Ասթոն Վիլլան» 44 միավորով 11-րդ հորիզոնականում է: