«Տոտենհեմի» նոր հովանավորը նախօրեին կատակել է ակումբի հասցեին ՝ ակնարկելով գավաթների բացակայության մասին: Մեկ օր անց Dulux-ը ներողություն է խնդրել «Տոտենհեմից».
«Մենք ներողություն ենք խնդրում այս հաղորդագրությունների համար: Սա չի արտացոլում, թե որքան հպարտ ենք, որ ակումբի պաշտոնական հովանավորն ենք: Մենք ուսումնասիրում ենք միջադեպը և ներողություն ենք խնդրում «Տոտենհեմի» բոլոր երկրպագուներից»,- գրել է ընկերության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» նոր հովանավոր Dulux-ը սոցիալական ցանցերում ակումբի և ներկերի ապրանքանիշի համագործակցության մասին հայտարարությունից մի քանի րոպե անց տեղադրել էր մի շարք թվիթեր՝ ծաղրելով ակումբին: Մանրամասներն՝ այստեղ։