Աֆրիկայի ամենահարուստ մարդը` Ալիկո Դանգոտեն, դիտարկում է 2021 թվականին «Արսենալը» գնելու տարբերակը:
Հաղորդվում է, որ 62-ամյա նիգերիացին վաղուց հանդիսանում է լոնդոնյան թիմի երկրպագու և բազմիցս հայտնել է ակումբը ձեռքբերելու ցանկության մասին: Երկրպագուները կողջունեին սեփականատիրոջ փոփոխությունը, և Դանգոտեն կարող է արմատապես փոխել «Արսենալի» ճակատագիրը:
«Սա այն թիմն է, որը ես երբևէ կցանկանայի ձեռք բերել: Բայց ես հիմա խոսում եմ իմ նախագծերում մոտ 20 մլրդ եվրո ներդնելու մասին, ու ես ցանկանում եմ կենտրոնանալ դրանց վրա: Մինչև 2021 թվականը կավարտեմ այդ գործերն ու այդ ժամանակ կկարողանամ մտածել «Արսենալի» մասին:
Ես հենց հիմա չեմ գնում ակումբը: Ես այն կգնեմ, երբ կավարտեմ իմ նախագծերի հետ կապված աշխատանքները, քանի որ ցանկանում եմ իմ ընկերությունը նոր մակարդակի հասցնել»,- Դանգոտեի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: