Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ուշացել էր 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Կոսովոյի դեմ խաղից (3:1):
Խաղից առաջ Էնրիկեն և նրա մի քանի օգնականներ մնացել էին հյուրանոցի վերելակում: Դեպքից միայն մեկ ժամ անց մասնագետները օգնել են մարզիչներին դուրս գալ վերելակից: Այդ ժամանակ Իսպանիայի հավաքականի հետ ավտոբուսն արդեն մեկնել էր մարզադաշտ:
Կոսովոյին հաղթելուց հետո իսպանացիները 7 միավորով առաջատար են B խմբում: