«Տորպեդոն» ՖԱԼ-ի 33-րդ տուրի արտագնա խաղում պարտվեց «Տոմին»: Վերջինիս կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Արտյոմ Սիմոնյանը, ով փոխարինվեց 79-րդ րոպեին:
Հանդիպման միակ գոլը 67-րդ րոպեին խփեց տանտերերի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը:
«Տորպեդոն» 57 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակում: «Տոմը» վաստակեց 27 միավոր և 19-րդ տեղում է: