Երկու օր առաջ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
«Ամենահայ» բրազիլացին Հայաստանի Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 68 հանդիպում՝ աչքի ընկնելով 11 խփած գնդակներով, իսկ ամբողջ կարիերայի ընթացքում, ակումբային մակարդակում, տխրեցրել է մրցակիցների դարպասապահներին ավելի քան 200 անգամ․․․
ArmSport.am-ը վերհիշում է Պիզելիի կարիերայի ուշագրավ գոլերը՝ մեկ տեսանյութում։