Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 134-րդ հանդիպումն է անցկացրել ազգային թիմի կազմում և խաղերի քանակով շրջանցել է ռեկորդակիր Դարիո Սռնային, որն իր ելույթերն ազգային թիմում ավարտել է 2016 թվականին։
Ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով Մոդրիչից և Սռնայից հետո Ստիպե Պլետիկոսան է (114 հանդիպում), այնուհետև Իվան Ռակիտիչը (106)։
Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Խորվաթիայի ազգային հավաքականը արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց Սլովենիային։