Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստները ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Ջիբրալթարի հետ խաղին դաշտ են դուրս եկել սպիտակ մարզաշապիկներով՝ նվիրված մարդկանց իրավունքների պաշտպանությանը.
«Մարդու իրավունքները՝ խաղադաշտում և դրանից դուրս»,- գրված է մարզաշապիկների վրա:
Այս ակցիան կապված է Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստության հետ: Նորվեգական ակումբներն ավելի վաղ կոչ էին անում բոյկոտել մրցաշարը, քանի որ Քաթարում խախտվում են մարդու իրավունքները:
Հաղորդվում էր, որ ավելի քան 6700 աշխատողներ՝ Հնդկաստանից, Պակիստանից, Նեպալից, Բանգլադեշից և Շրի Լանկայից մահացել են Քաթարում՝ 2010 թվականի դեկտեմբերից սկսած: