Օգտվելով հավաքականների խաղերի հետ կապված դադարից՝ «Փյունիկը» ստուգողական հանդիպում կանցկացնի: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մարտի 25-ին, ժամը 14:00-ին «Փյունիկը» «Նաիրի» մարզադաշտում ստուգողական խաղ կանցկացնի «Ալաշկերտի» հետ։
«Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի «Արարատ-Արմենիայի» հետ։ Այդ հանդիպումը կկայանա մարտի 27-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15։00-ին, տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Իսկ «Ուրարտու-2»-ն այսօր ստուգողական հանդիպում կանցկացնի «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ ամսի 27-ին ժամը 14:00-ին Գյումրու Քաղաքային մարզդաշտում նախատեսված է անցկացնել ընկերական հանդիպում «Շիրակի» և Երևանի «Արարատի» միջև: