«Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը խոսել է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Կրիշտիանուի կողքին խաղալը հիանալի է: Պորտուգալիայի հավաքականը համաշխարհային մակարդակի շատ խաղացողներ ունի, ես բավականություն էի ստանում նրանց խաղը նայելիս, երբ փոքր էի: Եթե մի հոգու ընտրելիս լինեմ, դա կլինի Ռույ Կոշտան: Նրա կողքին խաղալը անհավանական էր, նա յուրահատուկ տաղանդ ուներ:
Կրիշտիանուն օրինակ է ծառայում թիմի բոլոր խաղացողների համար ու ոչ միայն իր նվաճումներով, այլ նրանով, թե ինչպես է մինչև հիմա ուզում հաղթել: Նա իմ ու հավաքականի մյուս խաղացողների մանկության կուռքն է: Նա ուրիշներից ավելին չի պահանջում, քան ինքն իրենից:
Ռոնալդուն ամեն ինչ հաղթել է, բայց նա առաջվա պես պահանջկոտ է իր հանդեպ: Նա գերազանց ավագ է, որը միշտ պատրաստ է խորհուրդ տալ: Ազգերի լիգայի խաղից առաջ նա ինձ ասաց. «Հանգստություն պահպանիր ու վայելիր խաղը»,- ասել է Ֆելիշը World Soccer-ին տված հարցազրույցում: