«Միլանի» պաշտպան Մաթիա Կալդարան միացավ «Ատալանտային», ինչպես և ենթադրվում էր նախկինում:
Ֆուտբոլիստը խաղալու է «Ատալանտայի» կազմում վարձավճարով, պայմանագիրը նախատեսված է 1,5 տարով: «Ատալանտան» պահպանելու է խաղացողին 15 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունքը: