ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը», որն առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով, ընդունել էր «Լայպցիգին» ու կրկին հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 71-րդ րոպեին. աչքի ընկավ Մոհամեդ Սալահը: 3 րոպե անց Սադիո Մանեն գրավեց մրցակցի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը «Բավարիան» է։