Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրո-2020-ից հետո Գերմանիայի հավաքականից հեռանալու իր րորոշումը:
«Ես միանգամայն մոտիվացված եմ և անհամբերությամբ եմ սպասում առաջիկա միջազգային խաղերին, որոնք կկայանան մարտին, ինչպես նաև Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականից հեռանալով՝ իմ մարզչական կարիերան չի ավարտվում, քանի որ ինձ դուր է գալիս ֆուտբոլիստների հետ ամենօրյա աշխատանքը դաշտում: Ես ցանկանում եմ անհատական մարզումներ անցկացնել ֆուտբոլիստների հետ:
Կանեմ ամեն ինչ, որպեսզի ուրախացնեմ մեր երկրպագուներին ու հաջողության հասնեմ Եվրո-ում: Ես գիտեմ՝ ինչ է ցանկանում ամբողջ թիմը»,- ասել է Լյովը: