Երեկ, Նեապոլում բուժզննում անցնելուց հետո, «ՌԲ Լայպցիգի» արդեն նախկին կիսապաշտպան Դիեգո Դեմեն պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ:
Հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց իտալական ակումբը վճարել է 12 մլն եվրո, իսկ 28-ամյա գերմանացու աշխատավարձը կկազմի 1.7 մլն եվրո:
Դեմեն Բունդեսլիգայի այս առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում:
