«Ատալանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը կարող է փոխել ակումբային գրանցումն այս ամռանը: Այս մասին հաղորդում է transfermarketweb.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 33-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Ինտերը»: Կիսապաշտպանի գործող պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիս:
Իլիչիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո: