Հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել «Զենիթի» հետ ՌՊԼ-ի 21-րդ տուրի «Ռուբինի» հետ արտագնա խաղից առաջ:
Ըստ «БИЗНЕС Online»-ի, Սանկտ Պետերբուրգի ակումբը մոռացել է խաղաշապիկներ բերել խաղին: Ակումբը ստիպված էր լրացուցիչ թռիչք պատվիրել դեպի Կազան` մարզահագուստները հասցնելու համար:
Մեկ այդպիսի թռիչքի արժեքը Սանկտ Պետերբուրգից Թաթարստանի մայրաքաղաք տատանվում է 2-ից 4 միլիոն ռուբլու սահմաններում:
«Ռուբին» — «Զենիթ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: