Չարենցավանի «Վանը» նոր ֆուտբոլիստ ունի:
«Հանդիպման մեկնարկից առաջ կցանկանայինք հայտնել ձեզ տրանսֆերի մասին, որը մենք կատարել ենք տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ: «Վան» է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան, 23-ամյա կենտրոնական կիսապաշտապան Անդրեյ Զորինը»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ VbEt ՀՊԼ-ի 17-րդ տուրում Չարենցավանի թիմն այսօր կմրցի «Ուրարտուի» հետ: