Ըստ Tuttomercatoweb-ի, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է իտալական ակումբի ղեկավարությանը` պայմանագիրը երկարաձգելու առաջարկով` մինչև 2023 թվականը:
Կողմերի միջև ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ռոնալդուն ցանկանում է շարունակել խաղալ «Յուվենտուսում», որպեսզի կենտրոնանա 2022 թվականի Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
Իտալական ակումբի ղեկավարությունը դեռ չի պատասխանել ֆուտբոլիստի առաջարկին:
Վերջերս միջազգային մամուլում լուրեր էին տարածվել, որ Յուվեն ցանկանում է ամռանը բաժանվել Ռոնալդուից: