Մարզական լրագրող Տանկրեդի Պալմերին Թվիթերի իր էջում հայտնել է, որ Եվրո-2020-ն, ամենայն հավանականությամբ, կկայանա մեկ երկրում: ՈՒԵՖԱ-ն այս տարբերակը դիտարկում է, որպեսզի նվազեցնի ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:
Կազմակերպությունը հակված է Եվրոպայի առաջնությունն Անգլիայում անցկացնելուն, քանի որ այն ամենից լավն է պատրաստ առաջնության անցկացմանը:
Վերջնական որոշումը կայացվի ապրիլի կեսերին:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց և կկայանա այս ամառ: Այդուհանդերձ, ՈՒԵՖԱ-ն որոշեց չփոխել մրցաշարի անվանումը: