«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է լքել ակումբը մոտ ժամանակներս։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, փարիզյան ակումբի ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկ է նախապատրաստում Լոնդոնի «Արսենալը»։ Վերջիններիս նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան թիմում նոր հարձակվող է ուզում տեսնել։
Կավանիի պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամառ։ Մեծ հավանականություն կա, որ նա մոտ ժամանակներս կլքի ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն»։