«Սթոք Սիթիի» և Նիգերիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Օգենեկարո Էտեբոն տեղափոխվեց Իսպանիա:
24-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի երկրորդ մասը կանցկացնի «Խետաֆեում»՝ վարձավճարով: Ըստ պայմանագրի իսպանական ակումբը հնարավորություն կունենա ամռանը գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Էտեբոն հանդես է գալիս անգլիական ակումբի կազմում 2018-ի ամռանից:
