Իսպանական «Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան խոսել է Սերխիո Ռամոսի իրացրած 11-մետրանոցի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Բավական լավ հանդիպում անցկացրինք: Փոքրիկ սխալներ կային, բայց վատ չխաղացինք:
Երբ Ռամոսը իրացնում էր 11-մետրանոցը, մտածեցի ՝ Մեսսիի նման կհարվածի (պանենկա հարվածով), սակայն, նա այլ տարբերակ ընտրեց»,- ասել է Սորիան:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով ՝ 1:0 հաշվով: