Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Գրանադան» ընդունեց «Խետաֆեին» (2-1):
Առաջինը հաջողության հասան հյուրերը, երբ 20-րդ րոպեին Դավիդ Տիմորը գրավեց «Գրանադայի» դարպասը:
Հանդիպման վերջնամասում տանտերերին հաջողվեց կորզել հաղթանակը: Դուբլի հեղինակ դարձավ Կառլոս Ֆերնանդեսը:
Այսպիսով, «Գրանադան» վաստակեց 41 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում: «Խետաֆեն» վաստակել է 46 միավոր և գտնվում է 5-րդ դիրքում: