Իսպանական «Բարսելոնայի» ֆանատները քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ հանդիպել են ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին: Այս մասին հաղորդում է Ua-football-ը:
Կատալոնյան թիմի ֆանատները վիրավորանքներ են հնչեցրել և փորձել են հարձակվել ֆրանսիական ակումբի սեփականատիրոջ վրա:
«Մի՛ դիպչիր Մեսսիին, գող, այծ», «շան որդի»-գոռացել են կատալոնյան թիմի ֆանատները:
Վերջին շրջանում միջազգային մամուլն ակտիվորեն քննարկում է ՊՍԺ-ի հետաքրքրվածությունը Մեսսիի նկատմամբ: Ըստ լուրերի՝ արգենտինացին մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի ֆրանսիական թիմ:
Հիշեցնենք, որ ՉԼ 1/8 եզրափակչում «Բարսելոնան» այսօր սեփական հարկի տակ կմրցի ՊՍԺ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեգիշերին: