«Վորսկլայի» գանացի պաշտպան Նաջիբ Յակուբուն խոսել է Ուկրաինայի հավաքականում խաղալու իր ցանկության մասին:
«Այո, առաջին սեւամորթ խաղացողը: Ես ուզում եմ։ Եթե այդպիսի հնարավորություն կա, իհարկե, համաձայն եմ: Ես ուղղակի ուզում եմ: Ինձ այստեղ դուր է գալիս: Ուկրաինան իմ երկրորդ տունն է: Գանան իմ տունն է, որտեղ ես մեծացել եմ», — մեջբերում է Յակուբուին Tribuna.com-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում խաղացել են բրազիլացիներ Ժունիոր Մորաեշը և Մարլոսը (երկուսն էլ՝ «Շախտյոր»), Էդմարը (խաղում էր «Մետալիստում»):
20-ամյա Յակուբուն Ուկրաինայում է խաղում 2018-ի սեպտեմբերից: Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է 5 տարի ապրել երկրում: