Վնասվածք է ստացել «Լիվերպուլի» մեկ ևս մեկ պաշտպան: Այս անգամ Բեն Դևիսն է վնասվածք ստացել «Լեսթերի» դեմ խաղում, այս տեղեկությունը հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ցավոք, Բեն Դեյվիսը թեթև վնասվածք է ստացել»,-մեջբերում է Կլոպին ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Դևիսը ընդամենը երկու շաբաթ առաջ էր միացել «Լիվերպուլին»: Նրան ձեռք էին բերել որպես վնասվածքներ ստացած Վան Դայքի և Մատիպի ժամանակավոր փոխարինող։