«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կիսվել է «Նապոլիի» դեմ Ա Սերիայի առաջիկա խաղի սպասելիքներով:
«Մենք նրանց ավելի վաղ հանդիպել էինք Սուպերգավաթում, և վաղվա խաղն ավելի կարևոր է, քան չանցկացրած վերջին հանդիպումը (խաղը չեղյալ էր հայտարարվել «Նապոլիի» բացակայության պատճառով): Այս իրավիճակները կարող են նյարդայնացնել, բայց մենք կենտրոնացած ենք միայն մեզ վրա:
Մենք բարելավում ենք մեր խաղը, առաջնությունում «Ինտերից» կրած պարտությունից հետո, բարեբախտաբար, մենք նրանց անցանք Գավաթի խաղարկությունում: Թիմը բարձրացրել է խաղամակարդակը և գիտակցում է իր սխալները: Մենք ավելի համոզիչ խաղ ենք ցուցադրում: Մենք գիտեինք, որ մեզ ժամանակ է պետք ՝ խաղը բարելավվելու համար:
Մենք ցանկանում ենք հաղթել առաջիկա հանդիպումներում և հնարավորինս շատ միավորներ վաստակել»,- մեջբերում է Պիրլոյին Football Italia-ն: