«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիով:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը հանդես է գալիս փարիզեցիների կազմում վարձավճարով: 26-ամյա հարձակվողի պայմանագրում կա մի կետ, որով նա կարող է հրաժարվել ՊՍԺ տեղափոխվելուց, նույնիսկ եթե ֆրանսիական ակումբը վճարի «Ինտերին» 70 միլիոն եվրո:
«Յուվենտուսը» հույս ունի, որ Իկարդին կհրաժարվի տեղափոխվել ՊՍԺ և վերադառնալ «Ինտեր»: Այնուամենայնիվ, Մաուրոն լարված հարաբերություններ ունի միլանյան ակումբի հետ, այնպես որ այնտեղ խաղային պրակտիկա չի ստանա: Այսպիսով, թուրինցիները կկարողանան գնել նրա տրանսֆերը:
Ավելի վաղ Իկարդին ասել էր, որ ցանկանում է օգնել ՊՍԺ-ին նվաճել բազմաթիվ տիտղոսներ: