«Յուվենտուսի» դարպասապահ Մաթիա Պերինը կարիերան կշարունակի «Ջենոայում», հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ջենոայի» կազմում 27-ամյա դարպասապահը հանդես կգա վարձակալության հիմունքներով, որը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և չի ենթադրում ֆուտբոլիստի պայմանագրի ձեռքբերում:
Ընթացիկ մրցաշրջանում Պերինը, որը «Ջենոայի» սան է, «Յուվենտուսի» կազմում ոչ մի խաղի չի մասնակցել: Նրա պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 17 տուրից հետո Մաուրիցիո Սարիի թիմն իր ակտիվում 42 միավոր ունի: «Ինտերը» գործող չեմպիոնին գերազանցում է միայն խփած ու բաց թողած գոլերի տարբերության շնորհիվ: «Ջենոան», վաստակելով 11 միավորով, զբաղեցնում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը:
In bocca al lupo e grazie, @MattiaPerin!https://t.co/HaYJzaCkxr pic.twitter.com/Q5bPRQivK3
— JuventusFC (@juventusfc) 2 января 2020 г.