ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակում Երևանի Փյունիկն այսօր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով ռուսական «Ռոդինայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի՝ նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Խաղի միակ գնդակը հեղինակել է թիմի նորեկ, ուկրաինացի կիսապաշտպան Օլեգ Կոժուշկոն։
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 28-ին՝ «Շիրակի» դեմ խաղով։