«Լիվերպուլը» պաշտոնական կայքում հայտարարել է «Պրեստոնի» կենտրոնական պաշտպան Բեն Դևիսի տեղափոխության մասին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ «կարմիրները» խաղացողի տրանսֆերի համար վճարել են 1,6 միլիոն եվրո (գումարած բոնուսներ): Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: Դևիսը կխաղա 28 համարի մարզաշապիկով:
Չեմպիոնշիփում այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 19 հանդիպում: