«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկի հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկին» էր միացել 2020/21 մրցաշրջանում և մասնակցել է 8 խաղի։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնելԱրտյոմ Գաբելոկին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել նրան ամենայն բարիք։