Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն փոխել է սանրվածքը և Globe Soccer Awards-ին ներկա է գտնվել ամբողջությամբ նոր սանրվածքով:

Հիշեցնենք, Դուբայում կայացած մրցանակաբաշխությունում Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է 2019 թ-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինան, և նրա որդին:
