Եղիշե Մելիքյանն առաջին հերթին այն մարդն է, ով շաբաթվա 7 օրը 24 ժամ ֆուտբոլում է, ունի մարտավարություն, վերլուծություն, պատրաստվածություն, ֆուտբոլիստի հանդեպ մոտեցում և ես`որպես ֆուտբոլիստ, չեմ կարող չհավանել դա: Այս մասին «Փյունիկի» մամուլի ծառայության հետ զրույցում ասել է թիմի նորեկ Իգոր Գոնչարը:
«Ակումբն ու մարզչական շտաբը հետաքրքրված էին իմ տեղափոխությամբ: Ես առանց մտածելու համաձայնվեցի և ուզում եմ ասել, որ թիմն ինձ վրա ամենալավ տպավորությունն է թողել: Կազմակերպչական գործընթացը շատ բարձր մակարդակի վրա է, բոլորը շատ պրոֆեսիոնալ են կատարում իրենց աշխատանքը: Եվ կարծում եմ, որ մենք բոլորս միասին կկարողանանք հասնել այն արդյունքին, որը դրել են մեր առջև մարզչական շտաբն ու ղեկավարությունը։ Հայաստանի առաջնությունը լավն է և հետաքրքիր և ամեն տարի նկատելիորեն աճում է: Դա կարելի է նկատել նույնիսկ դիտելով ազգային հավաքականի ելույթները»,-ասել է Գոնչարը:
28-ամյա ֆուտբոլիստի խոսքով իր համար հաճելի է աշխատել թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ.
«Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու մասին կարող եմ ասել, որ առաջին հերթին նա այն մարդն է, ով շաբաթվա 7 օրը 24 ժամ ֆուտբոլում է, ունի մարտավարություն, վերլուծություն, պատրաստվածություն, ֆուտբոլիստի հանդեպ մոտեցում: Ընդհանրապես, նա ապրում է ֆուտբոլով, և ես`որպես ֆուտբոլիստ, չեմ կարող չհավանել դա: Նրանից սովորելու շատ բան և աճելու տեղ կա»,-ասել է ֆուտբոլիստը։
Թիմի նորեկը դիմելով երկրպագուներին նշել է. «Երկրպագուներին ուզում եմ ասել, որ մենք շատ շնորհակալ կլինենք իրենց աջակցության համար, և որ հավատան մեզ, իսկ մենք մեր հերթին կփորձենք ուրախացնել նրանց մեր հաղթանակներով»:
Հիշեցնենք, որ Գոնչարը «Փյունիկ» տեղափոխվեց «Ալաշկերտից»: