«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը տեղափոխվել է «Սևիլիա», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Հաղորդվում էր, որ «Սևիլիան» ֆուտբոլիստի համար 5,5 մլն եվրո կվճարի, ևս 3 մլն եվրոն կվճարվի որպես բոնուս:
🖊️ Papu Gómez es nuevo jugador del #SevillaFC. 🇦🇷 ⚪️ 🔴
¡Bienvenido a tu casa! 🏡 ⚽️#WeareSevilla #NuncaTeRindas
— Sevilla Fútbol Club (@SevillaFC) January 26, 2021
Հիշեցնենք՝ Գոմեսը վերջերս տարաձայնություն էր ունեցել «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան-Պյերո Գասպերինիի հետ:
Գոմեսը 2014 թվականից է հանդես եկել «Ատալանտայում»: Ընթացիկ մրցաշրջանում նա իտալական Ա Սերիայի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 2017 թվականից հրավիրվում է Արգենտինայի ազգային հավաքական:
«Սևիլիան» Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 19 խաղից հետո 36 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: