Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ապագա ծրագրերի մասին․
«Տարիներ առաջ ֆուտբոլիստները հիմնականում կարիերան ավարտում էին 30-32 տարեկանում, բայց հիմա դա հնարավոր է անել 40-ում։
Ես մշտապես աշխատում եմ ինձ վրա, որպեսզի ֆիզիկապես լավ վիճակում լինեմ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կշարունակեմ նույն կերպ։
Իմ առջև եղած նպատակներից մեկը կինոն է, որտեղ ուզում եմ փորձել ինձ։ Միշտ ցանկանում եմ փորձել ավելին»,-պորտուգալացու խոսքն է մեջբերել Goal.com-ը։