ՈւԵՖԱ-ն մերժել է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ հավաքականի խաղերը դատարկ տրիբունաների ներքո անցկացման որոշման վերաբերյալ բողոքարկումը:
Հունգարիայի հավաքականը կպատժվի Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Սլովակիայի հետ խաղում երկրպագուների կողմից ռասիստական բացականչությունների պատճառով:
Այսպիսով, Ադրբեջանի հավաքականի հետ տնային խաղը, որը կկայանա հոկտեմբերի 13-ին Բուդապեշտում, կկայանա դատարկ տրիբունաների ներքո:
Բացի դա, Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան մոտ 67 հազար եվրո տուգանք կվճարի:
Հունգարիայի ընտրանին E խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 9 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Խորվաթիան (10), իսկ Ադրբեջանը 1 միավորով եզրափակում է այն: