«Ռեալի» հանդերձարանում մի քանի խաղացողներ այլևս չեն հավատում գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է El Chiringuito-ի լրագրող Էդու Ագիրեն։
Լրագրողի պնդմամբ՝ այդ ֆուտբոլիստները կարծում են, որ Զիդանի ժամանակը «Ռեալում» ավարտվել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն մի քանի ամիս է, ինչ չի շփվում թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։
Այսօր կար տեղեկություն այն մասին, որ «Ռեալի» պաշտոնյաները քննարկում են Զիդանի ապագան ու ունեն թեկնածու, ով կարող է նշանակվել նրա փոխարեն ևս մեկ անհաջողության դեպքում։