Անգլիական «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը մեկնաբանել է գլխավոր մրցավարի կատարած աշխատանքը Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում.
«Մենք խաղի մեջ էինք, քանի դեռ մրցավարը չորոշեց դառնալ հերոս: Հետո, մեզ չբավարարեց սառնասրտությունը:
Դերմոտը Sky-ի եթերում կասի, որ սա հրաշալի որոշում էր, բայց Չագլարը միլիվայրկյաններ ուներ արձագանքելու համար:
«Լիվերպուլը» աշխարհի լավագույն ակումբն է «Ման Սիթիի» հետ: Մենք ուզում ենք այդպիսին դառնալ, սակայն նրանք մեզանից շատ առաջ են: «Լիվերպուլը» թոփ ակումբ է: Տիտղոսը արդեն նրանց ձեռքերում է, այդպես չէ՞»,-ասել է Շմեյխելը: