«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է Ա Սերիայի ուժեղագույն խաղացող:
«Իտալիայի ուժեղագույն խաղացո՞ղը: Գիտե՞ք, որ ես նվաճեցի լիգայի լավագույն խաղացողի մրցանակը:
Ես չգիտեմ, թե ովքեր են լինելու հաջորդ տարի: Հաճելի է, որ նրանք ընտրեցին ինձ, բայց պետք է ասեմ, որ շատ լավ ֆուտբոլիստներ ևս կան: Ինձ համար դա մեծ պատիվ է, հուսով եմ, որ հաջորդ տարի կարող եմ կրկին հաղթել»,- մեջբերում է Ռոնալդուին calciomercato-ն: