Իսպանիայի Գավաթի 1/6 եզրափակչի խաղում «Վալենսիան» հաղթել է «Ալկորկոնին»։ Հանդիպումը կայացել է Ալկորկոնում և ավարտվել հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Գոլերի հեղինակներ են դարձել Կոբա Կուանդրեդին և Մանու Վալյեխոն։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վիլյառեալը» հաղթանակ կորզեց «Տեներիֆեի» հետ խաղում՝ 1-0 հաշվով։ Հաղթական գոլը խաղի 90-րդ րոպեին հեղինակեց Ֆերնանդո Նինյոն։
Այսպիսով, «Վալենսիան» և «Վիլյառեալը» դուրս եկան Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան վիճակահանության արդյունքում։ 16 լավագույն թիմերի փուլում իրենց տեղն արդեն ապահովել են «Վալյադոլիդը», «Նավալկալյերնոն», «Գրանադան», «Ալմերիան», «Սևիլիան», «Ժիրոնան», «Բետիսը», «Օսասունան», «Լևանտեն» և «Ռայո Վալյեկանոն»։