«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հնարավոր է կարիերան շարունակի Միլանի «Ինտերում»։
Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ը, իտալական ակումբը 12 միլիոն եվրո է առաջարկել կատալոնական ակումբին Վիդալի համար։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» ցանկանում է գործարքից 20 միլիոն եվրո ստանալ։
Հաղորդվում է, որ «Ինտերը» մտադիր չէ դիտարկել չիլիացի ֆուտբոլիստի վարձակալության տարբերակը։
Արտուրո Վիդալի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։