«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը խոսել է Լա Լիգայում «Սևիլյայի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակի մասին:
«Ուրախ եմ, որ խփածս գոլով օգնեցի թիմին: Այդ գոլը մրցաշրջանում առաջինը դարձավ ինձ համար. այն նվիրում եմ կնոջս ու աղջկաս, որը շուտով կծնվի:
Այս հաղթանակը մեզ վստահություն կտա, բայց գլխավորը՝ ամեն օր անդադար աշխատելն է: Ընդ որում ոչ միայն ֆիզիկապես, ոչ միայն ակումբում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Այդ ամենն օգնում է ու արդյունք է տալիս»,-Սաուլի խոսքերն է փոխանցում Marca-ն: