«Արսենալի» և Հունաստանի հավաքականի պաշտպան Սոկրատիս Պապաստադոպուլոսը մոտ է «Բետիս» տեղափոխվելուն, հաղորդում է Goal-ը։
Անդալուսիական ակումբը լրջորեն հետաքրքրված է «զինագործների» պաշտպանի ծառայություններով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միկել Արտետան մտադիր է հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից, որոնց թվում էր նաև Սոկրատիսը։
Ամեն դեպքում հաղորդվում է, որ «Բետիսը» նախ պետք է խաղացողների տրանսֆերները վաճառելու գործընթաց սկսի, որպեսզի կարողանա ֆինանսական ֆեյր-փլեյի կաննոների սահմաններում ձեռք բերի Սոկրատիսի տրանսֆերը։